Իմաստութի՛ւն Հօր Յիսուս, տո՛ւր ինձ զիմաստութիւն զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի Քո յամենայն ժամ, ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա՛ զիս. եւ ողորմեա՛ Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...